Իրավունք

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 70 պատգամավոր։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Արմեն Դանիելյանի թեկնածության օգտին՝ 0 ձայն, Ռուբիկ Մխիթարյանի՝70 ձայն, Մանվել Շահվերդյանի՝0 ձայն։

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում