Աշխարհ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում  զինյալները սպանել են 30 գյուղացու

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում  զինյալները սպանել են 30 գյուղացու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 30 մարդ է սպանվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքի գյուղերից մեկում «Դեմոկրատական ​​ուժերի դաշինք» (ԴՈՒԴ) ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Ըստ Կոնգոյի ռազմական իշխանությունների ներկայացուցչի՝ զինված խումբը հարձակվել է Մայիկենգո գյուղի վրա (Հյուսիսային Կիվուի նահանգ) հունիսի 12-ին: Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին։

Իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են ԴՈՒԴ-ին: Այն ստեղծվել է 1995 թվականին Ուգանդայի արևմուտքում մուսուլմանական աղանդի հիման վրա՝ որպես իսլամիստական ​​կազմավորում, որն ընդդիմադիր էր երկրի կառավարությանը։ 2003 թվականին Ուգանդայի զինված ուժերի հարվածներից հետո ԴՈՒԴ-ի ջոկատները նահանջել են և թաքնվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան շրջաններում, որտեղ ներկայումս հարձակումներ են գործում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում