Իրավունք

Հրազենով սպանության փորձ Ալավերդի քաղաքում՝ վրեժխնդրության շարժառիթով․ 43-ամյա բնակչի սպանության փորձի համար մեղադրվում է նրա համաքաղաքացին

4 րոպեի ընթերցում

Հրազենով սպանության փորձ Ալավերդի քաղաքում՝ վրեժխնդրության շարժառիթով․ 43-ամյա բնակչի սպանության փորձի համար մեղադրվում է նրա համաքաղաքացին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալավերդի քաղաքում վրեժխնդրության շարժառիթով հրազենով սպանության փորձ է կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«2024 թվականի հունիսի 10-ին ժամը 14:20-ին «Ալավերդու ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջային պատի և վերջույթների հրազենային բազմաթիվ անցքեր» ախտորոշմամբ նույն օրը ժամը 13:45-ին բուժօգնության է դիմել Ալավերդի համայնքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի 43-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային  քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: 

Քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ տուժողը նշված մարմնական վնասվածքները ստացել է համաքաղաքացու հետ վիճաբանության ժամանակ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, 43-ամյա տղամարդու ուղղությամբ կրակոցներ արձակած, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը՝ 2024 թվականի հունիսի 9-ին ժամը 17:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի «Երեմի աղբյուր» կոչվող տեղանքի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ալավերդի քաղաքի 42-ամյա բնակչի և նույն քաղաքի՝ ազգակցական կապ ունեցող երկու բնակիչների միջև։ Դրանից հետո, տեղի ունեցածի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, 42-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ հունիս 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի մոտ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից՝ քննության տվյալներով, «Մակարով» տեսակի ատրճանակից, դեպքի վայրում տվյալ պահին գտնվող ականատեսների ներկայությամբ, կրակոցներ է արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան: 

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճ և գնդակներ, վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, մարմնից հանված գնդակը, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից անվտանգության տեսանկարահանող սարքի՝ դեպքը ֆիքսած տեսագրությունը, ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Դեպքից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ 42-ամյա տղամարդն ընկերոջ հետ դեպքի վայրից դիմել է փախուստի»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու համար նշված անձին հայտնաբերելու և ձերբակալելու վերաբերյալ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Մարզեր

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում