1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում շարունակվում է հունիսի 11-ին մեկնարկած հերթական նիստը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանը շարունակում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, պատգամավորները հանդես են գալիս ելույթով։ Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ ԱԺ-ն կքննարկի նաև վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։