Մենք կորոշենք, թե երբ ենք դուրս գալու ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին․ Հայաստանի իշխանությունը կորոշի, թե երբ է դուրս գալու Հավաքական անվտանգության կազմակերպությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, որը, հիշեցնելով ավելի վաղ վարչապետի արած հայտարարությունը ՀԱՊԿ-ի մասին, խնդրեց հստակեցնել՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ դուրս չի գալիս։

Քաղաքականություն

Այնտեղ հետ չենք գնա. Փաշինյանը՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության մասին

«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Եվ ես ասացի, որ մենք կորոշենք, թե երբ ենք դուրս գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀԱՊԿ-ի հետ կապված վարչապետի հայտարարությանն անդրադարձել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։ 

«Կարճ հարց, որն առաջացավ տելագրամյան մի գրառումից, որը հավանաբար ֆինանսավորվում է Կրեմլի կողմի․ դա մեծ լսարան ունեցող էջ է, որը կա՛մ սխալ թարգմանության, կա՛մ միտումնաբար հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալ: Հավանաբար այս նիստի խոսակցությունը սխալ թարգմանությամբ է տեղ հասել, խնդրում եմ սա հաստատել»,- հարցրել էր պատգամավորը։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանն ասել էր․ «Հարգելի՛ տիկին Ղազարյան, բարեբախտաբար նիստը տեսագրվում է և ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է այդ ձայնագրությունը նայել և ստուգել՝ ով ինչ է ասել: Այն ձևակերպումը, որը Դուք մեջբերեցիք առնվազն չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, Հայաստանի Հանրապետության վարչեպետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել, ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որևէ մեկը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է: Կրկնում եմ նորից. վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, երբ դուրս գանք, բայց հետ չենք գնալու»։ 

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում