Քաղաքականություն

Այնտեղ հետ չենք գնա. Փաշինյանը՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության մասին

1 րոպեի ընթերցում

Այնտեղ հետ չենք գնա. Փաշինյանը՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

ՀԱՊԿ–ի պայմանագրային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ արձանագրումների ընթացքում վարչապետն ասաց. «Դաշինքի անդամները, պարզվեց, որ ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»:

Արձագանքելով դահլիճից ընդդիմադիր պատգամավորների արձագանքներին՝ Փաշինյանը շեշտեց. «Դուրս կգանք: Մենք կորոշենք, թե երբ դուրս գալ: Ասում ենք, այդ ասելիքի պակա՞ս է եղել: Ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»:

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչող հարցին, թե ուր են գնում՝ վարչապետն ասաց. «Գնում ենք դեպի իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն՝ ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն: Իսկ այնտեղ, մի անհանգստացեք,  հետ չենք գնա: Ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում