Քաղաքականություն

Ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրել թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար. Փաշինյանը՝ խաղաղության մասին

2 րոպեի ընթերցում

Ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրել թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար. Փաշինյանը՝ խաղաղության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգը չի որդեգրել այն պատճառով, որ համարում է, թե դա 100 տոկոսով երաշխավորված է, այլ ցանկանում է իր քաղաքական ջանքը գործադրել թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մենք խաղաղության օրակարգը չենք որդեգրել այն պատճառով, որ մենք համարում ենք, որ դա երաշխավորված է 100 տոկոսով կամ դա ամենահավանական սցենարն է: Մենք այդ քաղաքականությունը որդեգրել ենք այն պատճառով, որ մենք ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրել թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ քաղաքական ամենամեծ ձախողումները և հաջողությունները կապված են եղել նրա հետ, որ հակադրվել են ռացիոնալ քաղաքական տրամաբանությանը: Փաշինյանը նշեց, որ 2018–ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկի պահին բոլոր փաստարկները դրա մասին էին, որ դա հնարավոր չէ: 

«Մենք ստեղծեցինք փաստարկներ, որ դա հնարավոր է, հավատացինք այդ փաստարկներին ու գնացինք: Մենք՝ որպես քաղաքական թիմ և կառավարող մեծամասնություն, քաղաքական որոշում ենք կայացրել, որ այդ փաստարկների զամբյուղից պետք է վերցնենք նրանք, որոնք ասում ենք, որ հնարավոր է, գնանք ու իրագործենք»,–ասաց վարչապետը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում