Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն Ադրբեջանի հետ բանակցությունների մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն Ադրբեջանի հետ բանակցությունների մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության մաս լինել չի կարող, դա բացառապես Հայաստանի ներքին օրակարգն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝  անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության:  

«Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է: Չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնել Հայաստանի ներքին գործերին, նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված գործընթացներ հարուցել Հայաստանում»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2019 թվականին: Նա շեշտեց, որ Սահմանադրության փոփոխության հետ կապված ՀՀ իշխանության օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ:  

«Եվ մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս լինել չի կարող, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,-վերահաստատեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում