Հնդկաստանի վարչապետին և Բրազիլիայի նախագահին հրավիրել են Իտալիա՝ G7-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակում նախագահող Իտալիան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ինչպես նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ որպես Մեծ քսանյակի նախագահ, հրավիրել է G7-ի գագաթնաժողովին, որը կկայանա հունիսի 13-15-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին նշված է G7-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Հաստատվել է բոլոր հայտարարված հրավիրյալների մասնակցությունը։ Թե՛ Մոդին, թե՛ Լուլա դա Սիլվան ավելի վաղ հայտնել էին հրավերն ընդունելու իրենց մտադրության մասին:

Նրանցից բացի, հրավիրյալների թվում են Արգենտինայի, Ալժիրի, Հորդանանի, Քենիայի, Մավրիտանիայի (որպես Աֆրիկյան միության նախագահ), ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Թունիսի, մի շարք միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարները: Հայտնի է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությունը։

Կազմակերպիչ կողմի հրապարակած ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքը կսկսվի հունիսի 13-ի առավոտյան՝ Մեծ յոթնյակի ղեկավարների մասնակցությամբ։ Նախատեսվում են նաև նստաշրջաններ՝ նվիրված Աֆրիկայի մայրցամաքին, կլիմայական փոփոխություններին և զարգացման հարցերին, Մերձավոր Արևելքին: Կկայանա Ուկրաինային նվիրված նստաշրջան, որին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հունիսի 14-ին G7-ի ձևաչափով աշխատանքը կշարունակվի միգրացիայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ:

Հրավիրված ղեկավարները կմասնակցեն արհեստական ​​բանականությանը, էներգետիկային, Աֆրիկային և Միջերկրածովյան տարածաշրջանին նվիրված նստաշրջանին: Այդ նույն նստաշրջանին կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Կազմակերպիչները գագաթնաժողովին նաև կտրամադրեն հարթակ երկկողմ հանդիպումների անցկացման համար։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ