Միջազգային

Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը լույս հունիսի 12-ի գիշերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգով գնդակոծության է ենթարկվել։ Կա 1 զոհ, 3 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Բնակարանի վրա արկի ուղղակի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է մինչև բժիշկների ժամանումը», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։

Բացի այդ, 3 մարդ վիրավորվել է։ Վնասվել են վեց մասնավոր բնակելի տներ և 11 բազմաբնակարան շենքեր։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական ուժերի կողմից Կիևի մարզի վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհների մասին։ Ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության՝ կա մեկ վիրավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում