Բանգկոկի հայտնի շուկայում բռնկված հրդեհից 1000 կենդանի է անկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հայտնի բացօթյա Չատուչակ շուկայում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով շուրջ 1000 կենդանի է անկել, գրեթե 100 խանութ՝ այրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Կենդանիների գոտում վանդակներում այրվել են թռչուններ, շներ, կատուներ, օձեր, առնետներ, պիթոններ և գեկկոներ։ Այրվել է 1400 քառ․ մետր տարածք զբաղեցնող կենդանիների հատվածի 118 խանութների մեծ մասը։

Ըստ իշխանությունների՝ կրակը սկսվել է կարճ միացման պատճառով։ Մարդկային զոհեր չկան։

Այս միջադեպից հետո դարձյալ կոչեր են հնչել, որ փակվի շուկայի կենդանիների գոտին, որը բազմիցս քննադատության է ենթարկվել կենդանիների պահման վատ պայմանների պատճառով։

Չատուչակը Հարավարևելյան Ասիայի ամենամեծ շուկաներից մեկն է։ Այնտեղ գտնվում են տասնյակ հազարավոր խանութներ։ Այն նաև Թաիլանդի ամենամեծ և ամենահայտնի շուկան է, ուր յուրաքանչյուր շաբաթ և կիրակի այցելում է գրեթե 200 000 զբասաշրջիկ։

Հայերեն English

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող