Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորություն, պատմական պահ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելեց, որ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել Հայաստանի կառավարության կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում