Երևանում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։