Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 11-ին տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe