Փարիզում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են Chanel-ի բուտիկի մեջ և պայուսակներ գողացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս կողոպտիչներ ավտոմեքենայով մխրճվել են Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Chanel-ի բուտիկի մեջ և լյուքս տեսակի մի քանի պայուսակ գողացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ առավոտյան ժամը 5։20-ին, ութերորդ թաղամասի Մոնտենի պողոտայի բուտիկի վրա, հաղորդում է BFMTV-ն։

Պայուսակները գողանալուց հետո հանցագործներն այրել են այն մեքենան, որով կատարել են հանցագործությունը, նստել են մեկ այլ մեքենա և փախուստի դիմել։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է սկսել, վնասի չափը դեռ պարզվում է։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ