ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման անհրաժեշտության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։

«Բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը կատարելուց Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն այժմ գտնվում է մշակման փուլում։

Այդուհանդերձ, հաղորդվում է, որ անդամ պետությունների կողմից կատարվող վճարումների վերաբաշխման մասին խոսք չի գնում։

«Որոշ հատկանիշներով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց առաջին հերթին Երևանի կողմից իր աշխատակիցների հետ կանչման կամ համապատասխան կառույցներում քվոտային պաշտոնների չնշանակելու հաշվին»,- պարզաբանել են ԱԳՆ-ում։

Նշվում է նաև, որ աշխատանքները կշարունակվեն սովորականի պես, և ինչ-որ տեղ ՀԱՊԿ քարտուղարությունը կօգտագործի առկա պահուստները։

ՌԴ գերատեսչությունը հավելել է, որ Երևանը նախկինում ևս ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր․ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվում էին պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարում էր պարտքը։

«Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ում 2024 թվականին որոշված է եղել 53,22 մլն ռուբլու չափով։

«Արմենպրես»-իհարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մայիսի 16-ին հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:

Հայերեն Русский 中文

«Իմպրովիզատորներ․ 10 տարի» հումորային շոուն կներկայացվի Երևանում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում

Չինաստանում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը. հայտնի են հաղթողները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս