Հասարակական

Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

1 րոպեի ընթերցում

Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 9-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության Սևանի հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ. Ա., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տուժածներ չկան. ավտոբաքից առկա է բենզինի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն և դուրս բերել երթևեկելի գոտի։

Նշվում է, որ ավտոբաքը ուղղելուց հետո վառելիքի արտահոսքը դադարել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում