Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 9-ին, ժամը 07:54-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը։

Ճանապարհը շահագործող ընկերության աշխատակիցներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը. երթևեկությունը վերականգնվել է:

Նշվում է, որ հնարավոր վտանգը կանխելու նպատակով փրկարարները նշված հատվածում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Հայերեն

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան