ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը. Բայդենի և Մակրոնի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված՝ Բայդենի և Մակրոնի հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է տարբեր տարածաշրջանների և ոլորտների վերաբերող խնդիրների:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են, որ աջակցում են Հարավային Կովկասի հետագա տարածաշրջանային ինտեգրմանը` ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության:

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի ժողովրդին եվրաատլանտյան ձգտումներում։ Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։

Հայերեն العربية Русский Türkçe

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան