Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Լոս Անջելեսում կայանալիք համերգի տոմսերը սպառվել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Լոս Անջելեսում կայանալիք համերգի տոմսերը սպառվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ունկնդիրը մեծ ոգևորությամբ է սպասում։ Հունիսի 29-ին Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում նվագախմբի համերգի բոլոր տոմսերը սպառվել են։

1.jpg (91 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։

Համերգներ տեղի կունենան նաև հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում