Հասարակական

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 7-ին, ժամը 14։06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ն․ Ա․) և «Citroen» (վարորդ՝ Հ․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է, որ փրկարարները «Citroen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում