Միջազգային

Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենցի հութի խռովարարները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկություններում աշխատող առնվազն 9 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձերբակալվածների թվում կան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության, Պարենի համաշխարհային ծրագրի աշխատողներ և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի մեկ աշխատակից։

Հութիները նման գործողությունների պատճառների մասին չեն հաղորդում։

ՄԱԿ-ն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը։

«Անսար Ալլահ» զինված խռովարար խմբավորումը, որի անդամներին նաև կոչում են հութիներ, ներկայում վերահսկում են Եմենի մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանաան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան որոշ տարածքներ Սաուդյան Արաբիայի մերձակայքում:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժումից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի գործողությունները Գազայի հատվածում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում