Միջազգային

Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից

3 րոպեի ընթերցում

Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ներողություն է խնդրել հունիսի 6-ին Ֆրանսիայում անցկացվող միջոցառումներից շուտ հեռանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Բրիտանիայի վարչապետը շուտ էր հեռացել միջոցառումներից, ինչի պատճառով լուրջ քննադատության էր ենթարկվել։ Լեյբորիստական կուսակցությունը դա անվանել է «պարտականությունների թերացում»։

Սունակը ներողություն է խնդրել՝ խոստովանելով, որ դա իր կողմից եղել է «սխալ»։

«Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակը կարևոր պահ էր՝ հարգանքի տուրք մատուցելու այն խիզախ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են վտանգել՝ պաշտպանելու մեր արժեքները, մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը.... Վերջին բանը, որ ուզում եմ, այն է, որ այս միջոցառումները չստվերվեն քաղաքականությամբ․․․․ Նորմանդիայում Բրիտանական միջոցառման ավարտից հետո ես վերադարձել եմ Միացյալ Թագավորություն։ Հետհայացք նետելով՝ իմ կողմից սխալ էր Ֆրանսիայում ավելի երկար չմնալը, և ես ներողություն եմ խնդրում», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Ռիշի Սունակը Ֆրանսիայից վերադարձել է՝ մասնակցելու հարցազրույցի ITV հեռուստաընկերության հետ։ Sky News-ի հարցին, թե ինչու է նա նախընտրել մեկնել հարցազրույցին, քան մնալ մարդկանց հետ, ովքեր «ամեն ինչ թողել են»՝ հանուն Բրիտանիայի, Սունակը պատասխանել է, որ ամեն ինչ պլանավորված էր շաբաթներ առաջ։ Նա նշել է, որ մասնակցել է բրիտանացի վետերաններին տուրք մատուցելու արարողություններին, որից հետո որոշել է հեռանալ, նախքան միջազգային առաջնորդների հետ կայանալիք հաջորդ միջոցառումը կսկսվեր։

Հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ինչպես նաև ավելի քան 200 վետերանների ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում