Միջազգային

Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել վետերաններին 1944 թ․ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

80 տարի առաջ այս օրը դաշնակիցների ավելի քան 150 000 զինվորներ ափհանում են կատարել Ֆրանսիայի տարածքում՝ Նորմանդիայում, այնտեղից դուրս մղելով նացիստական Գերմանիայի ուժերը։

Reuters-ը հաղորդում է, որ վետերաններից շատերը 100 և ավելի տարեկան են, ուստի հնարավոր է, որ սա նրանց մասնակցությամբ վերջին խոշոր միջոցառումը լինի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և այլոց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջոցառումներին չի հրավիրվել։

Միջոցառումների 4500 հյուրերի շարքում են նաև ավելի քան 200 վետերաններ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում