Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իշխանությունը պետք է իրականացնեն պաղեստինցիները՝ միջազգային հանրության աջակցությամբ՝ հաշվի առնելով անվտանգության բնագավառում Իսրայելի շահերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Կողմերն իրենց «լիակատար աջակցությունն» են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված համապարփակ գործարքին, որը պետք է հանգեցնի Գազայում անհապաղ հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման, հումանիտար օգնության մատակարարումների աճի։

Չորս երկրների ղեկավարները կրկին ընդգծել են պաղեստինաիսրայելական ճգնաժամը երկու երկրների ստեղծման միջոցով կարգավորելու կարևորությունը, որը մնում է «միակ կենսունակ լուծումն՝ արձագանքելու երկու ժողովուրդների՝ խաղաղության և անվտանգության օրինական ձգտումներին»։

«Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Պաղեստինյան ինքնավարությանը և վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի բարեփոխումների ծրագրին և կոչ են արել ավելի մեծ օգնություն ցուցաբերել նրա կառավարությանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով, այդ թվում՝ Իսրայելի կառավարության կողմից եկամուտների փոխանցման համատեքստում: Այդ առնչությամբ նրանք ընդգծել են Գազայի հատվածում Պաղեստինի օրինական կառավարման վերականգնման անհրաժեշտությունը՝ համապատասխան միջազգային աջակցությամբ և Իսրայելի անվտանգության շահերը հաշվի առնելով», - ասված է հայտարարության մեջ։

Ղեկավարներն ընդգծել են, որ մտադիր են «իրենց ավանդը ներդնել Գազայի հատվածում կայունության աջակցման միջազգային ջանքերում՝ բոլորի համար երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության ապահովման և նման ճգնաժամի կրկնություն թույլ չտալու նպատակով»:

Բացի այդ, ղեկավարներն ուշադրություն են հրավիրել «Լիբանանում կայունության պահպանման կարևորության վրա»՝ կոչ անելով «բոլոր կողմերին զերծ մնալ հետագա տարածաշրջանային էսկալացումից»:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ