Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտն ավարտել է հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հաղթող Կլաուդիա Շեյնբաումն ստացել է ընտրողների 59,76 %-ի աջակցությունը՝ դառնալով երկրի առաջին կին նախագահը։ Նրա օգտին իր ձայնն է տվել 35 923 969 մարդ։ Նրա ամենալուրջ մրցակիցը՝ ընդդիմադիր Սոչիտլ Գալվեսը, ստացել է ձայների 27,45 %-ը, իսկ երրորդ տեղն զբաղեցրած Խորխե Ալվարես Մեյնեսը՝ 10,32 %-ը։

Քվեարկությանը մասնակցել է Մեքսիկայի 60 114 180 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 61,04 %։

Հունիսի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում մեքսիկացիները նաև քվեարկել են կոնգրեսի նոր կազմի համար, որոշել են 8 նահանգների նահանգապետներին և Մեխիկոյի քաղաքապետին։ «Շարունակենք միասին պատմություն կերտել» կառավարամետ կոալիցիան մեծամասնություն է ապահովել խորհրդարանի երկու պալատներում, ինչպես նաև հաղթել է 6 նահանգներում նահանգապետների ընտրություններում։ Մեխիկոյի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կոալիցիայի թեկնածու Կլարա Բրուգադան։

Մեքսիկայի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրություններից չորս ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին։ Մեքսիկայի Կոնգրեսի նոր կազմն առաջին նիստը կանցկացնի դրանից մեկ ամիս շուտ:

Այս ընտրություններն առանձնացել են բռնությունների մեծ մակարդակով։ Քրեական կազմակերպությունների կողմից սպանվել են տասնյակ քաղաքական թեկնածուներ և դիմորդներ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ