Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօրինական միգրանտների տեղափոխող նավակը շրջվել է Անգլիայի Քենթի կոմսության ափերի մոտ՝ նրա վրա գտնվող բոլոր 84 մարդկանց նետելով ծովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը՝ նշելով, որ հաջողվել է ջրից դուրս բերել բոլոր 84 ուղևորներին, այդ թվում՝ վեց ամսական երեխայի։

Միգրանտներին փրկելու գործողություններին մասնակցել են բրիտանացի և ֆրանսիացի փրկարարները։

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ մի խումբ անօրինական միգրանտներ երեխաների հետ փորձել են ռետինե նավակով Ֆրանսիայից անցնել Մեծ Բրիտանիա, սակայն Լա Մանշի նեղուցի կենտրոնում շարժիչը խափանվել է։ Նավակը կողաշրջվել է, երբ ուղևորները փորձել են այն հետ շրջել դեպի Ֆրանսիայի ափ:

Վերջին տարիներին մեծապես աճել է անօրինական միգրանտների թիվը, որոնք փչովի նավակներով Լա Մանշի ջրերով հասնում են Անգլիայի ափեր:

2018 թվականից ի վեր միայն այդ եղանակով ավելի քան 110 հազար անօրինական միգրանտներ են տեղափոխվել Մեծ Բրիտանիա՝ չնայած իշխող Պահպանողական կուսակցության՝ խնդիրը լուծելու խոստումներին։ Այս տարի ապօրինի ծովային երթուղուց արդեն օգտվել է 10 745 մարդ՝ 41,2 %-ով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, երբ նույն ճանապարհով Բրիտանիա էր հասել 7610 մարդ։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող