Մոսկվան պատրաստ է Բաքվին և Երևանին սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին և Հայաստանին պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով դեսպանի խոսքերը Բաքվում հրատարակվող ռուսալեզու «Առավոտ» ամսագրին տված հարցազրույցից։

«Մենք (խմբ․ Ռուսաստանի Դաշնություն) աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման շարունակական գործընթացին։ Կարծում ենք՝ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերին»,- ասել է դիվանագետը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացն, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ»,- նշել է Եվդոկիմովը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ ՌԴ դեսպանը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», - եզրափակել է նա:

Հայերեն Русский Türkçe 中文

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին