Վստահ եմ, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ. Լևան Կոբիաշվիլի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին կարևորում է միասնական հայտը, որով Հայաստանն ու Վրաստանը կդիմեն ՖԻՖԱ-ին՝ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս կարևոր նորությունը հայտնելու համար: Մենք եղբայրական պետություններ ենք, պատմական հարևաններ: Ուրախ եմ, որ միասնական հայտով դիմելու ենք աշխարհի 2029 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոբիաշվիլին:

Վերջինիս խոսքով` ինքը ոչ միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այլ նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, և եվրոպական ասոցիացիան ամեն կերպ իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախաձեռնություններին:

«Երկու երկրներն էլ փորձառու են միջազգային մրցաշարեր հյուրընկալելու առումով: Իսկ թե ինչ է պետք աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալության համար, ապա կարող եմ ասել, որ շատ կարևոր են ենթակառուցվածքները: Երկու երկրներիս համար շատ կարևոր կլինի աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալումը: Վստահ եմ` միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ»,-ասաց նա:

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։

Աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման վայրը պարզ կլինի 2025 թվականին:

Հայերեն العربية Español ქართული

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը