Բայդենը ժամանել է Ֆրանսիա՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահին կընդունի նաև պետական այցի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ֆրանսիայում գտնվելու հինգ օրերի ընթացքում Բայդենը նաև ելույթով հանդես կգա և պետական այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում կանցկացնի այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Երկու նախագահներն, ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբիի, կքննարկեն, այդ թվում, ռուսական շուրջ 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման եղանակները։

Բայդենը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու ռուսական զորքերը հետ մղելու ջանքերը։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահը կմեկնի Իտալիա, որտեղ կմասնակցի Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ