Բայդենը Եվրոպայում գտնվելու ժամանակ երկու անգամ կհանդիպի Զելենսկիի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպայում գտնվելու ընթացքում երկու հնարավորություն կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ շփվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախագահը շաբաթվա ընթացքում երկու էական հնարավորություն կունենա Զելենսկիի հետ շփումների համար», - ասել է նա լրագրողներին, որոնք Եվրոպա ուղևորության ժամանակ Բայդենին ուղեկցում էին Ֆրանսիա մեկնող ինքնաթիռում:
Սալիվանը պարզաբանել է, որ նման հնարավորություններ կլինեն Ֆրանսիայում գտնվելու ընթացքում՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումների և Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ, որին ներկա կլինեն երկու նախագահները։