Մոդիի կոալիցիան հաղթանակ է տարել Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրությունների արդյունքներով ստացել է 543 տեղերից 293-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունն զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 240 մանդատ, սակայն կուսակցությունը չի ստացել մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ 272 ձայնը: Կառավարություն կազմելու համար BJP-ին հարկավոր կլինի իր գլխավորած NDA դաշինքի աջակցությունը։ 2019 թվականի նախորդ ընտրություններում BJP-ն ստացել էր 303 մանդատ, իսկ NDA-ը՝ 352։

Հնդկաստանում վերլուծաբանները նշում են ընդդիմության խոշոր հաջողությունը. 28 կուսակցություններից բաղկացած I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance - «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան ստացել է 234 տեղ: Դաշինքի առաջատար կուսակցությունը՝ «Հնդկաստանի ազգային կոնգրեսը», մեծացրել է ստորին պալատում իր ներկայացուցչությունը՝ 52-ից հասցնելով մինչև 99-ի։

Մոդին հավակնում է երրորդ անգամ անընդմեջ դառնալ Հնդկաստանի կառավարության ղեկավար։

Հնդկաստանում տեղի ունեցած ընտրություններն ամենախոշորն էին աշխարհում։ Դրանք սկսվել էին ապրիլի 19-ին և անցկացվել յոթ փուլով։ Ընտրություններին կար գրեթե 1 միլիարդ գրանցված ընտրող։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող