Հասարակական

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունիսի 4-ին, ժամը 16։26-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Ե․-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում