Հասարակական

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 4-ին, ժամը 16։26-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Հրդեհ ավտոմեքենայում (3).jpg (152 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Ս․):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է ավտոմեքենան:

Հրդեհ ավտոմեքենայում (2).jpg (243 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում