ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին՝ անկախ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Եվրոպան և ԱՄՆ-ն կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային նաև ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտնել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եվրոպական դաշնակիցները և ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային, քանի որ դա բխում է մեր անվտանգության շահերից: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն նույնը կանի՝ անկախ ընտրությունների արդյունքներից», - ասել է նա։

Ստոլտենբերգն ափսոսանք է հայտնել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձրել իր ռազմական արդյունաբերության զարգացմանը։

«Համաձայն եմ, որ Ռուսաստանն իր ռազմական արդյունաբերությունն ավելի արագ է զարգացրել, քան մենք ակնկալում էինք, և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի երկար ժամանակ է պահանջվել արտադրությունը մեծացնելու համար, քան պետք էր», - ասել է նա:

Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայում իրավիճակը փոխվում է։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մեծացնում են զենքի արտադրության կարողությունները, իսկ «ԱՄՆ-ն կրկնապատկել է 155 միլիմետրանոց արկեր արտադրելու իր հնարավորությունները»։

Ստոլտենբերգը նաև աջակցություն է հայտնել այն բանին, որ մի շարք երկրներ վերացրել են Ռուսաստանի տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու համար արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները՝ դա համարելով Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ