Մոդիի կոալիցիան ստացել է տեղերի մեծամասնությունը Հնդկաստանի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում NDTV պարբերականի կողմից հրապարակվող պաշտոնական արդյունքները, որոնք հիմնված են ընտրատարածքներից ստացվող թարմացվող տվյալների վրա։

Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։

Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance - «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։

Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում նշել է, որ կայացած ընտրությունների վերաբերյալ տվյալները շարունակում են ստացվել տարբեր նահանգներից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել բոլոր ձայների հաշվարկին ու հաստատմանը։ Վերջնական պաշտոնական տվյալները կներկայացվեն մինչև օրվա վերջը։

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ Մոդիի կոալիցիան արդեն ապահովել է իր հաղթանակը, թեև խորհրդարանում չի ստացել նախատեսված 400 տեղերը և կարող է նույնիսկ չկրկնել հինգ տարվա առաջ գրանցած արդյունքը։ 2019 թվականի ընտրություններում NDA-ը Լոկ Սաբհայում ստացել էր 353 տեղ։ Ամեն դեպքում, նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Մոդին այժմ կկարողանա երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Հնդկաստանի ընդդիմությունը ցուցաբերել է շատ ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:

Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող