Միջազգային

Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ: Նա ցանկանում է թոշակի անցնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, լրագրողների հետ զրույցում նա նշել է.

«Ես շատ ուրախ եմ ավարտել իմ աշխատանքը նախագահի պաշտոնում: Երբ ես հանձնեմ իշխանության խորհրդանիշները, կարող եմ ասել, որ առաքելությունն ավարտված է, և կանցնեմ թոշակի: Չեմ զբաղվի հասարակական, քաղաքական գործունեությամբ: Ես ավարտել եմ իմ շրջանը, օգնել եմ վերափոխել երկիրը»:

Հունիսի 2-ին Մեքսիկայում համընդհանուր ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով կորոշվեն ապագա նախագահը, երկրի Կոնգրեսի երկու պալատների կազմը, մի քանի նահանգների կառավարիչները և տեղական իշխանությունները. ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար պետական ​​պաշտոններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում