Քաղաքականություն

Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը քննարկել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգում վերջերս ձեռք բերված առաջընթացի մասին։

Բայրամովի խոսքով՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացած բանակցությունները վկայում են նաև երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին։

«Վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները հույս են ներշնչում խաղաղության հաստատման գործունեության ապագայի համար»,- ասել է Լուի Բոնոն։

Նա նաև հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունն՝ աջակցելու և նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում