Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն հուսով է, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն հուսով է, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թասմաղամբետովի խոսքերը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից։

«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա նաև վերահաստատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորություններն ամբողջությամբ պահպանվում են»,- ընդգծել է Թասմաղամբետովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում