Հասարակական

Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են

2 րոպեի ընթերցում

Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 1-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Օ.-ն (ծնված 2000 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2022 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Դ.-ին (ծնված 1974 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում