Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու 2026-ից
1 րոպեի ընթերցում
![Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու 2026-ից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138489.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգը ուժի մեջ մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026թ. հունվարի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։