Երևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը մայիսի 30-ին բացել է իր կապի և աջակցության նոր գրասենյակը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսմասին նշվում է դիտորդական առաքելության կայքում տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ առաքելության նորաբաց գրասենյակը կաջակցի ԵՄ առաքելության մանդատի և գործունեության իրականացմանն` ամրապնդելով նրա ներգրավվածությունը Հայաստանի մայրաքաղաքում գործող ազգային և միջազգային գործընկերների հետ:

«Մեր նոր կապի գրասենյակը կհեշտացնի փոխանակումը և կբարձրացնի համակարգումը Երևանում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև ծառայում է որպես աշխատատեղ մեր անձնակազմի համար»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Նոր գրասենյակի բացմամբ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այժմ գործում է Հայաստանի յոթ տարբեր վայրերում․ առաքելության առաջնային հենակետերը տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում և Կապանում։

Մինչ օրս առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն։

Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 անդամ՝ ԵՄ անդամ 23 պետություններից: Քաղաքացիական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը:

Հայերեն العربية Français Русский Türkçe 中文

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին