Գերմանիան հավանություն է տվել Խարկովի մարզում իր զենքի կիրառմանը՝ ՌԴ-ից պաշտպանվելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել իրենց զենքի կիրառմանը Խարկովի մարզում Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտի հայտարարության մեջ։

Ընդ որում, այնտեղ հստակ պատասխան չի տրված այն հարցին՝ վերաբերում է դա արդյոք հարվածներին Ռուսաստանի տարածքի թիրախներին։

«Ուկրաինացիները կռվում են իրենց երկրի և ազատության համար։ Աշխարհի շատ երկրներ աջակցում են նրանց այս հարցում քաղաքականապես, տնտեսապես և ռազմական սարքավորումներով ու սպառազինությամբ։ Հարցը վերաբերում է Ուկրաինայի տարածքի ազատագրմանը, և մենք Ուկրաինայի հետ համաձայնության ենք եկել, որ մեր մատակարարած զենքերը կօգտագործվեն այս նպատակով՝ համաձայն միջազգային օրենքի», - նշված է հայտարարությունում։

Ըստ Հեբեշտրայտի՝ վերջին շաբաթներին Ռուսաստանը հատկապես Խարկովի մարզում «պատրաստել, համակարգել և իրականացրել է հարձակումներ ՌԴ տարածքի սահմանային շրջանների անմիջական մերձակայքից»։

«Մենք միասին համոզված ենք, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն այս հարձակումներից՝ համաձայն միջազգային օրենքի», - նշված է հայտարարությունում։

Հեբեշտրայտն ընդգծել է, որ դա վերաբերում է նաև Գերմանիայի կողմից մատակարարվող զենքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային թույլատրել է ամերիկյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար՝ միայն Խարկովը պաշտպանելու նպատակով։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ