Միջազգային

Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է

1 րոպեի ընթերցում

Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղևորը, ում վատ ինքնազգացողության պատճառով Նիժնի Նովգորոդում Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք էր կատարել, մահացել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Նիժնի Նովգորոդի մարզի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 30–ի առավոտյան օդանավի հրամանատարի որոշմամբ Խաբարովսկ-Մոսկվա չվերթը վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդի այլընտրանքային օդանավակայանում՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում