Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2026-ի որակավորման փուլում

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2026-ի որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլումերկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում։

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում