Միջազգային

Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Rai3 հեռուստաալիքի եթերում:

«Մենք իտալացի թեկուզ մեկ զինվոր չենք ուղարկի Ուկրաինա կռվելու և չենք ցանկանում, որ ռազմական տեխնիկան, որն ուղարկում ենք Ուկրաինա, օգտագործվի նրա սահմաններից դուրս: Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք: Իտալիայից դուրս բերված բոլոր զենքերը պետք է օգտագործվեն Ուկրաինայի սահմաններում», - ասել է նա։

Տայանին հավելել է, որ նվաճված չլինելու՝ Ուկրաինայի իրավունքը պաշտպանելը բոլորովին այլ բան է։

Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Նման հայտարարություններ են արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և առանձին երկրների ղեկավարներ։

Ֆրանսիայի նախագահը նաև վերջերս չէր բացառել Ուկրաինա զինվորներ ուղարկելու հավանականությունը։ Կրեմլում նախազգուշացրել են եվրոպական երկրներին զերծ մնալ նման քայլից՝ հաշվի առնելով դրա հնարավոր վտանգները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում