Գեղարքունիքի դպրոցականները 13 դիպլոմի և 10 գովասանագրի են արժանացել առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցած 70 աշակերտներից 13-ը տուն են վերադարձել դիպլոմներով, 10-ը՝ գովասանագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզից հանրապետական օլիմպիադայի մասնակից 13 աշակերտներից երկուսն արժանացել են 1-ին, երեքը՝ 2-րդ և ութ աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների։ Նրանք ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են նաև անվանական կրթաթոշակի։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն առաջին կարգի դիպլոմի արժանացած երկու աշակերտներին խրախուսել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Գեղարքունիքի մարզից դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը՝ «Պատմություն» և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Գասպարյանը՝ «ՀԵՊ»առարկաներից։

2-րդ կարգի դիպլոմի են արժանացել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Թադևոսյանը՝ «Աշխարհագրություն», Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աիդա Սիրականյանը՝ «Հայոց լեզու» և Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ «Գրականություն» առարկաներից։

3-րդ կարգի դիպլոմի են արժանացել Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Ալեքսանյանը՝ «Աշխարհագրություն», Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը՝ «Քիմիա», Մարտունու ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արաբո Գորոյանը՝ «Պատմություն», Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը՝ «Գերմաներեն», Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հայուհի Միքայելյանը՝ «Հայոց լեզու», Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ «Հայոց լեզու», Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լենա Սարգսյանը՝ «ՀԵՊ», Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Վերա Երեմյանը՝ «ՀԵՊ» առարկաներից։

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներին լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար գովասանագրեր են ստացել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արեն Ավետիսյանը՝ «Աշխարհագրություն», Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեք Թառոյանը՝ «Աշխարահագրություն», Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Աբել Խաչատրյանը՝ «Պատմություն», Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մկրտչյանը՝ «Պատմություն», Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Բաղդասարյանը՝ «Պատմություն», Նորատուս գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Սամվելյանը՝ «Հայոց լեզու», Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մելիքյանը՝ «Հայոց լեզու», Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նունե Բորյանը՝ «Հայոց լեզու», Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Սիմոնյանը՝ «Ռուսաց լեզու» և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նվեր Մամաջանյանը՝ «ՀԵՊ» առարկաներից։

Մայիսի 29-ին առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում աչքի ընկած բոլոր աշակերտներին ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմներն ու գովասանագրերը հանձնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով նրանց ու հաջողություններով մաղթելով հետագա ուսումնառության մեջ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին