Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում մայիսի 29-ի երեկոյան հայտարարել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 երեխա, առնվազն 10 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Ըստ գործակալության զինվորական աղբյուրի՝ իսրայելական օդուժը Լիբանանի կողմից հարված է հասցրել Տարտուսից դեպի հյուսիս գտնվող Բանիյաս քաղաքի բնակելի շենքին ու ևս մեկ օբյեկտի:

Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։

Իսրայելը վերջին տարիներին պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին։ Սովորաբար նման հարվածների թիրախ են դառնում Իրանի ռազմական խորհրդատուները և Դամասկոսի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները:

Հայերեն Русский

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին