Հասարակական

ՃՏՊ Վայոց ձորի Ելփին գյուղի վերջնամասում. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Վայոց ձորի Ելփին գյուղի վերջնամասում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 29-ին, ժամը 10:04-ին ահազանգ է ստացել, որ Ելփին գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1983 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ. Ն., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում