Նյու Յորքում ատենակալները սկսում են Թրամփի մեղավորության աստիճանը պարզելու գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Նյու Յորքում ընթացող դատավարությունը տեղափոխվում է վճռական փուլ. երդվյալ ատենակալները պետք է պարզեն, թե արդյոք նախկին նախագահը մեղավոր է գործնական փաստաթղթերը կեղծելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-ն:

12 հոգուց կազմված ժյուրին մեկուկես ամսվա ընթացքում ծանոթանալով կողմերի դիրքորոշումներին և հետևելով նրանց բանավեճերին՝ պետք է որոշի, թե 34 կետերից որով պետք է դատապարտի Թրամփին, որը շարունակում է պնդել լիակատար անմեղ լինելու հանգամանքը:

Թրամփի նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեմ՝ վարքաբեկող տեղեկատվությունը թաքցնելու համար վճարումներ կատարելիս գործնական փաստաթղթերը կեղծելու հոդվածով: Նախկին նախագահը մեղադրվում է նաև պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ հնարավոր կապի համար:

Թրամփը պնդում է, որ վճարումները կատարվել են փաստաբանների միջոցով՝ հետևաբար, ձևակերպվել են որպես «իրավաբանական ծախսեր»։ Դատախազությունն ապացուցում է, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների շեմին Թրամփը քաղաքական նկատառումներով գիտակցաբար թաքցրել է վճարումների և ենթադրյալ սիրավեպի փաստը:

Երդվյալ ատենակալների վճռի հիման վրա դատարանը կսահմանի պատժաչափը, որը կարող է ներառել ինչպես պայմանական, այնպես էլ իրական ազատազրկում։

Իրեն քաղաքական հետապնդման զոհ անվանող նախկին նախագահի նկատմամբ հարուցված է ևս երեք քրեական գործ:

Մեղադրական վճիռը, նույնիսկ, ազատազրկումը Թրամփին չեն զրկի այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ